Իտալական «Ռոմա»-ն գլխավորող Ժոզե Մոուրինյոյին անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիտարկում է որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sports-ը։

Ակումբը դեռ պաշտոնապես չի դիմել Անգլիայի եռակի չեմպիոն Մոուրինյոյին, որն աշխատել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» հետ։ Թեկնածուների ցուցակում է նաև մեկ այլ պորտուգալացի մասնագետ՝ Վիտոր Պերեյրան, որը դեկտեմբերին լքել է թուրքական «Ֆեներբախչեն»։

Ռաֆայել Բենիտեսը կիրակի օրը հեռացվել է «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից: Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Դունկան Ֆերգյուսոնը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆրենկ Լեմպարդը և Ուեյն Ռունին հայտնվել են «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնի չորս հավակնորդների ցուցակում։

Պրեմիեր լիգայում 19 խաղից հետո լիվերպուլյան ակումբը 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղը։ Վերջին 11 հանդիպումներում թիմը մեկ հաղթանակ է տարել։

606