Հունվարի 19-ին՝ ժամը 22:10-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ կրնկոսկրի և խորանարդաձև ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենան հարվածել է ոտքին:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 20:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «ԲՄՎ» մակնիշի անհայտ մեքենայի անիվը դիպել է երիտասարդի կրոնկոսրի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

569