«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Անիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Զանգակատուն-Տիգրանաշեն ավտոճանապարհին և Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում բուք է։
Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վերին Խոտանան ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

582