Այսօր՝ հունվարի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Աբելյանը Սարյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Երևանյան խոհանոց»-ի տարածք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  

1253