Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնհա անցման մոտ, բախվել են Nissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել քաղաքացիներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների իքնությունը, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կրպակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կրպակատիրոջն էլ նյութական վնաս է պատճառվել։

491