«Դատալեքս»-ի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ. ԲԽԴ

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառներ: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ: Խորհուրդը լիահույս է, որ համակարգի գործունեությունն ամբողջովին կվերականգնվի մոտակա օրերի ընթացքում:
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ հետագայում նմանատիպ խափանումները բացառելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը։
25 Հունվար, 2022 14:34
579