ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների հարցով լայն հասարակությանը  հայտնի կդառնա մոտ ապագայում: 

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ԱՄՆ-ի պատասխաններն անվտանգության երաշխիքների հարցով թույլ կտան «լուրջ զրույցի հույս ունենալ, սակայն երկրորդական կարևորության հարցերի շուրջ»,- ընդգծել է Լավրովը:

Լավրովը հավելել է, որ ՌԴ-ն շուտով հարցում կուղարկի ԱՄՆ-ին այն մասին, թե ինչու Արևմուտքը չի կատարում պարտականությունն իր անվտանգությունն այլ երկրների անվտանգության հաշվին չամրապնդելու հարցում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հաստատել էր, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ռուսական կողմին է փոխանցել վերոնշյալ պատասխանը:  

780