Հայաստանի 6 մարզերում ձյուն է տեղում. Երևան-Սևան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի և Լոռու մարզերում, Վայոց ձոր մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։
27 Հունվար, 2022 21:53
591