Երեկվանից մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե դեղատներում «Պարացետամոլ» դեղամիջոց գտնելը բարդ է: Ըստ այդ տեղեկությունների՝ դեղատներում նշված դեղամիջոցն ընդհանրապես չկա, և գինը պահանջարկի ավելացմանը զուգահեռ զգալի բարձրացել է՝ վաճառվելով 130 դրամով, որոշներում՝ 140 կամ 200 դրամով:

«Հայկական Ժամանակ»-ը նույնպես փոքրիկ շրջայց կատարեց Երևանի մի քանի դեղատներում հասկանալու համար ընդհանուր պատկերը: 

Որոշ դեղատներում «Պարացետամոլ»-ն առկա չէր, բայց որոշներում այն առկա էր, և աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ դեղամիջոցը միշտ էլ պահանջված է, քանի որ  ջերմիջեցնող է: Նրանց խոսքով՝ դեղամիջոցի գնային փոփոխություն չի եղել, այն վաճառվում է 130 դրամով: 

Խնդրի վերաբերյալ մենք նաև կապ հաստատեցին առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ: Խաչատրյանը հերքեց շրջանառվող լուրերը՝ վստահեցնելով, որ հանրապետությունում պարացետամոլի խնդիր չկա: 

862