Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունում Հայաստանի դրոշակակիրներն են Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը: Կազմկոմիտեն չի հրաժարվել պատվիրակությունների ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես, յուրաքանչյուր երկրից կլինեն երկու դրոշակակիր (կին և տղամարդ)՝ գենդերային հավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունը ՀԱՕԿ-ն ընձեռել է գեղասահորդ Թինա Կարապետյանին և դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:

Միքայել Միքայելյանը և առհասարակ Միքայելյան ընտանիքը Օլիմպիական խաղերի ռեկորդակիր է: Միքայելյանների ընտանիքն Աշոցքից է, յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մայրը՝ Ալլա Միքայելյանը, որդիները՝ Սերգեյ և Միքայել Միքայելյանները, 5 ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ հանդիսացել են Հայաստանի դրոշակակիրներ (Ալլա Միքայելյան – 1998 թ. Նագանո, Սերգեյ Միքայելյան – 2014 թ. Սոչի, Միքայել Միքայելյան – 2016 թ. Լիլլեհամմեր (Երիտասարդների Օլիմպիական խաղեր):

897