KfW բանկի աջակցությամբ Գերմանիայում կավելանա «ԹՈՒՄՈ» կրթական կենտրոնի թիվը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը:

«Գերմանական KfW բանկը 2020 թվականին ֆինանսավորեց Բեռլինում առաջին «ԹՈՒՄՈ» կենտրոնի բացումը: Բեռլինի «ԹՈՒՄՈ»-ն մեծ արձագանք գտավ, և KfW բանկը, հաշվի առնելով պատանիների շրջանում տեխնիկական կրթության աճող պահանջարկը, կաջակցի ևս 5 «ԹՈՒՄՈ» կենտրոնի բացմանը Գերմանիայում: Սա Հայաստանում գործող EdTech ձեռնարկության (Education Program - TUMO Center for Creative Technologies) համար նշանակալի և կարևոր առիթ է:

Այսօր Հայաստանում տեղի ունեցավ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որն իրենց ներկայությամբ պատվեցին KfW բանկի տեխնոլոգիական խորհրդի նախագահ Միխայել Շտրաուսը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեններ Մարի-Լու և Բեկոր Փափազյանները»,-ասված է հաղորդագրության մեջ:

611