Լեհական դինամիտների եւ պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում որոտացել է ուժեղ պայթյուն: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն, վկայակոչելով RMF FM ռադիոկայանին:

«Պայթյուն է տեղի ունեցել NitroErg պայթուցիկ նյութերի գործարանում: Պայթյունի հետեւանքով գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկն ավիրվել է»,- հայտնել են ռադիոյով:

Ականատեսների խոսքով՝ պայթյունը լսվել է մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող վայրերում: 20 կմ շառավղով պայթյունի ալիքից կոտրվել են բնակելի տների, վարչական շենքերի ապակիները:

Տուժածների մասին տեղեկություն չկա, գործարանում երկու մարդ է կորել: Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, վիրավորներին տարհանելու համար օգտագործվել են բժշկական ուղղաթիռներ:

«Հրդեհը մասամբ մարվել է, որոնվում են երկու կորած աշխատակցները», - ասել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Կարոլ Կիերժկովսկին։

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մոտ 30 հրշեջներ և մարդկանց գտնելու համար վարժեցված շներով որոնողական խումբը:

Նշվում է, որ Լեհաստանի Կրուպսկի-Մելնիցայում գտնվող գործարանը զբաղեցնում է մոտ 200 հա տարածք։ Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել 800 կգ նիտրոգլիցերինի խառնման տեխնոլոգիական գործընթացի ժամանակ։

1059