Ավարտվեց շախմատի Բեռլինի Գրան Պրին։ Եզրափակչում Լևոն Արոնյանը պարտվեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային։

 Երզափակչի առաջին պարտիայում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն արդեն հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, ոչ-ոքի խաղաց Նակամուրայի հետ։

 

Երկրորդ պարտիայում ևս գրանցվեց ոչ-ոքի։

 

Այսպիսով, հաղթողը որոշվեց արագ շախմատի լրացուցիչ խաղում, որում 2-0 հաշով հաղթեց Նակամուրան։

 

Նշենք, որ սա Գրան Պրիի առաջի փուլն էր։ Երկրորդ փուլը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և կմեկնարկի փետրվարի 28-ին։

408