
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարեն Հովհաննիսյանը բնակիչներից տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը Կ. Հովհաննիսյանը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արման Ոսկանյանին, և նրանք, ժամանելով նշված վայր, պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն է, որը «նավեսի» վրա էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս մոտ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվել է և 3,5 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարազային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը, և այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: