
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը(OCCRP) խոշոր բացահայտում է արել՝ կապված Նախիջևանի ադրբեջանցի ղեկավարի որդիների հետ։
Գումարների փոխանցումը շարունակվում է հետագայում ևս։ Մի քանի ամիսների ընթացքում Սեյմուրը և Ռզան սկսեցին ավելի արագ ու ավելի մեծ չափով գումարներ ստանալ՝ դրանք հասնում էին մինչև 500,000 դոլարի։ Փոխանցումների թվարկված պատճառներն ընդլայնվել են՝ ներառելով «մետաղ», «մետաղական մասեր» և «էլեկտրասարքավորումներ» բառերը։ 2012 թվականի վերջին նրանք ընդհանուր առմամբ ստացել են ավելի քան 20 միլիոն դոլար։
Ակնհայտ է, որ դրանք սովորական գործարքներ չէին: Բանկային տվյալների և գույքային գրառումների մի քանի արտահոսքի վերլուծության միջոցով, «OCCRP»-ը ցույց է տվել, որ Թալիբովների ընտանիքը հարստացել է կասկածելի աղբյուրներից։
Արտահոսք եղած բանկային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թալիբովի որդիների ստացած միլիոնները ստացվել են «Ադրբեջան» և «Տրոյկա»-ի լվացքատների հետ կապ ունեցող խոշոր ընկերություններից, որոնք «OCCRP»-ի կողմից բացահայտված փողերի լվացման հիմնական սխեմաներից են: Լվացքատները, ըստ էության, հարակից ընկերությունների խմբեր են, որոնք գումար են ուղարկում միմյանց՝ օգտագործելով բազմաթիվ առանձին կեղծ գործարքներ՝ իրենց ծագումը թաքցնելու համար:
Նախկին հետաքննությունները ցույց են տվել, որ ադրբեջանական վերնախավերը, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի զարմիկը, օգտվել են այդ համակարգերից։ Այժմ այս ցանկին կարելի է համալրել Թալիբովների ազդեցիկ ընտանիքը, որը ամուսնությամբ կապված է նաև նախագահի հետ։
Լրագրողների ստացած տվյալները ցույց չեն տալիս, թե ինչ են արել Թալիբովները իրենց ստացած գումարներով, սակայն 2008թ․-ին Թալիբով ավագ եղբայրը՝ Ռզան, նրա մայրը, զարմիկը և մի քանի գործարարներ միասին բանկ են հիմնել։ Չորս տարի անց, երբ «Լվացքատանը» գործարքները հասան իրենց գագաթնակետին, Ռզան վրացական Բաթումի առողջարանային քաղաքում գնեց երկու հարակից շենք, որոնք նա վերածեց հինգաստղանի հյուրանոցի: Ռզան, Սեյմուրը և նրանց քույր Բահարխանիմը, ով նույնպես ստացել է մոտ մեկ միլիոն դոլար «Լվացքատուն» ընկերություններից, նույնպես ձեռք են բերել մոտ մեկ տասնյակ սեփականություն Դուբայում, այդ թվում՝ շքեղ վիլլա, 12-հարկանի բնակարանային հյուրանոց և բազմաթիվ անհատական բնակարաններ: Ընդհանուր առմամբ, նրանց ունեցվածքը գնահատվում է 63 միլիոն դոլար: Սա այն դեպքում, երբ Վասիֆ Թալիբովի պաշտոնական աշխատավարձը կազմում է տարեկան 26,000 դոլար, իսկ նրա որդիների ցածր վարձատրվող պետական աշխատատեղերում են աշխատում: Բանկային հաշիվները, որտեղ նրանք ստանում էին իրենց միլիոնները, պահվում էին մի շարք երկրների խոշոր ֆինանսական հաստատություններում, ներառյալ «Emirates NBD»-ում, «Barclays»-ը և «Credit Suisse»-ը: Հայտնի չէ, թե արդյոք գործարքներից որևէ մեկը նշվել է որպես կասկածելի: Բանկերը պետք է ուսումնասիրեին իրենց հաճախորդները ներգրավված է եղել որևէ պոտենցիալ հանցավոր գործունեության կամ կասկածելի գործունեության մեջ, սակայն չեն արել։ Այս բանեկրը նաև հրաժարվել են պատասխանել հարցմանը կապված եղբայրների ֆինանսական միջոցների մասին։
Նշենք, որ Սեյմուրի և Ռզաի հայրը՝ Վասիֆ Թալիբովը, Նախիջևանի ղեկավարն է։ Մարդ, ով ղեկավարում է արդեն 26 տարի, իսկ այդ տարիները անցել են բնակչության դաժան խոշտանգումների: Այլախոհներին հարկադրաբար տեղափոխել են հոգեբուժարաններ։ Նա նաև օգտագործել է իր իշխանությունը՝ լռեցնելու անկախ լրատվամիջոցները. նրա իշխանությունը քննադատող լրագրողներն ու ակտիվիստները ենթարկվել են ճնշումների, ձերբակալությունների և աքսորի:
Նրա իշխանության քարտը ամուսնությունն էր Սևիլ Սուլթանովայի հետ, ում մոր հորեղբայրը խորհրդային բարձրաստիճան պաշտոնյա Հեյդար Ալիևն էր: Երբ 1990թ․-ին երկիրը գտնվում էր կործանման եզրին, Ալիևը Մոսկվայից վերադարձավ իր հայրենի Նախիջևանի շրջան: Նա մնալու տեղ չուներ, ուստի մնացել է Թալիբովի բնակարանում։ Հաջորդ տարի նա վերադարձրեց լավությունը: Նախիջևանի խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո Ալիևը Թալիբովին, այնուհետև 30-ականներին դարձրեց իր գլխավոր օգնական: 1993․-ին Ալիևը դառնում է նորանկախ Ադրբեջանի նախագահ Թալիբովին նշանակում է Նախիջևանի ղեկավար։
Նա հայտնի է իր այնպիսի խստագույն կանոներով, ինչպիսին են օրինակ՝ Հեմինգուեյ կարդալը կամ պատշգամբներում լվացքները չկախելը։ Նախիջևանը նրա պատճառով ստացել է այնպիսի անվանումներ ինչպիսին «Ադրբեջանի Հյուսիսային Կորեա», մինչդեռ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն այն բնութագրել է որպես «Ադրբեջանի մութ կղզի»: