Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և կարևորել ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԵՄ հանդիսանում է Հայաստանի հիմնական գործընկերը ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման համար:

Տոնական միջոցառումն անցկացվել է «ԵՄ-Հայաստան. մշակութային կամուրջ» խորագրի ներքո՝ ԵՄ անդամ երկրների և Հայաստանի երաժշտական և պարային համույթների մասնակցությամբ։ Ազատության հրապարակում ներկայացվել են ԵՄ անդամ երկրների և Հայաստանի տարբեր բնակավայրերում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական տաղավարներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

127