Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության գլխավոր մեթոդաբանի (ծածկագիր՝ 06-Գ26-21.3-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության գլխավոր մեթոդաբանի (ծածկագիր՝ 06-Գ26-21.3-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության գլխավոր մեթոդաբանի (ծածկագիր՝ 06-Գ26-21.3-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,


6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Մանրամասները՝ այստեղ։

394