Կանադան Ուկրաինա է ուղարկել մահաբեր զենքի հերթական խմբաքանակը։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Կանադայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անիտա Անանդը։

«Կանադական ուժերն այսօր երկրորդ անգամ ռազմական օգնություն են հասցրել մեր ուկրաինացի գործընկերներին աջակցելու համար»,- գրել է նա։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային մեծ քանակությամբ զենքի մատակարարումը կարող է Կիևին հրահրել Դոնբասում բացահայտ ռազմական բախման։ Նրա խոսքով՝ «արևմտյան մի շարք երկրների կողմից այսպես կոչված՝ պաշտպանական զենքի մատակարարումն ուկրաինական բանակին ցույց է տալիս այդ պետությունների արհամարհական վերաբերմունքը երկրի արևելքում հակամարտության երկու կողմերում գտնվող հասարակ ուկրաինացիների կյանքի նկատմամբ»։ 

1198