ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, մահացած ծնող, եղբայր կամ քույր ունեցող անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Գործող օրենքով, եթե եղբայրդ զոհվել է, պարտադիր զորակոչում են բանակ եւ ազատում միայն այն դեպքում, եթե ընտանիքի միակ արու զավակն ես մնացել: Այսօր ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու իր նախագիծը: araratnews.am-ը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ՝ առավել մանրամասնորեն տեղեկանալու նախագծի մասին: Պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ այցելել է զոհվածների հարազատներին, ընտանիքներում պատգամավորին փոխանցել են, որ չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն էլ ուղարկել ծառայության, հոգեբանական բարդույթ ունեն: Զոհվածի ծնողների այս բողոքը պատգամավորը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, արդյունքում՝ ՊՆ-ի հետ քննարկումներից հետո գրվել է նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:

3308