Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի ապառազմականացման գործընթացը պարտադրաված գործողությունն էր։ Նա շեշտել է, որ անվտանգության այնպիսի ռիսկեր էին առաջացել, որ այլ ձև հնարավոր չէր արձագանքել։

«Բոլոր փորձերը զրոյական էին, քանի որ կարող էին այնպիսի ռիսկեր մեզ համար ստեղծել, որոնք նույնիսկ պետականության գոյությաննն էին սպառնում»։

Նա նաև շեշտել է, ՌԴ-ն պատրաստ է պատժամիջոցներին։  «Ռուսաստանը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության մի մասը, ուստի մենք չենք կարող դառնալ վտանգ մի համակարգի համար, որի մասն ենք կազմում»,- նշել է նախագահը։ Նա նաև հավելել է, որ չեն կարող  ամբողջությամբ անտեսել աշխարհաքաղաքական ռիսկերը, սակայն բիզնեսն ու կառավարությունը պետք է միշտ կապի մեջ լինեն և սահուն արձագանքեն այն ամենին, ինչ տեղի է ունենում

Նա նաև կոչ է արել խորհրդի նիստի մասնակիցներին գտնել այն գործիքները, որոնք կկարգավորեն տնտեսությունը։

 

1161