Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսը, քանի որ, ըստ նրա, այդ Հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։

«Եթե ձեր տարածքներից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում, ձեր քաղաքում», – ասել է նա իր ուղերձում , որը  հրապարակվել է կիրակի օրը Telegram-ի իր ալիքում։ «Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը, այլ քաղաքները կարող են հանդիպման վայր լինել»,- ընդգծել է Զելենսկին։

«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտը: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու,  այն ամենն է, ինչ մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաք մեզ հարմար է մի երկրում, որի տարածքից հրթիռները չեն թռչում»,- ասել է նա:

«Միայն այս կերպ բանակցությունները կարող են լինել ազնիվ և կարող են իսկապես վերջ տալ պատերազմին»,- ասել է նա։

Զելենսկին դիմել է բելառուսներին և մաղթել, որ երկիրը «կրկին բարի և ապահով դառնա»։

1224