Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկուն, հայտնում են Գոմելում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկի մասին։

BBC-ն էլ գրում է, որ Մոսկվան և Կիևը երկար վեճերից հետո պայմանավորվել են բանակցությունները Բելառուսի սահմանին,  Պրիպյատ գետի տարածքում  անցկացնելու շուրջ։ Սա արվել է՝ չեզոք գոտում հանդիպելու համար:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Թե ով կներկայացնի Ուկրաինան բանակցություններում, դեռ հայտնի չէ։

Ըստ BBC-ի, Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել այն փաստի համար, որ ուկրաինական պատվիրակության ճանապարհորդության, բանակցությունների և վերադարձի ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները կմնան տեղում»,- հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակից։

Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Բանակցողների պաշտոնական պատվիրակության ղեկավարն է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ուկրաինական կողմը նախ համաձայնել է Գոմելում բանակցություններին, իսկ հետո պատվիրակություն չի ուղարկել։

«Նման ձևաչափն իսկապես քննարկվել է, սակայն վերջին պահին Ռուսաստանից բանակցողները պահանջել են, որ ուկրաինական բանակը նախ պետք է վայր դնի զենքերը», - ի պատասխան ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը, ինչը հերքել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինան ի վերջո համաձայնել է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ՝ Բելառուսի Գոմելի շրջանում, Բելառուսի և Ուկրաինայի նախագահների ունեցած հեռախոսազրույցից հետո:

1969