Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հրաչ Քեշիշյանի «ԱՆՈւՇ անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ԿԳՄՍ նախարարության պատվերով:
Վավերագրական-խաղարկային ֆիլմը պատմում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ստեղծագործական համատեղ աշխատանքի՝ «ԱՆՈՒՇ» օպերայի մասին: Սցենարի հիմքում նրանց նամակագրությունն է:
Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան օգտահաշվում ֆիլմից կադրեր է հրապարակել ու կից գրել.
«Այսօր Կոմիտաս վարդապետի ծնունդն է. #151 - ամյակի այս խորհրդանշական օրը սրտի թրթիռով ձեզ ենք ներկայացնում Հրաչ Քեշիշյանի «Անուշ- անավարտ օպերա» փաստագրական- խաղարկային ֆիլմը...
Հովհաննես Թումանյանի և Իշխանուհի Մարիամ Թումանովայի սիրո անավարտ պատմության, իշխանուհու` հայանպաստ գործունեության ու մեկենասության, Կոմիտասի «ԱՆՈՒՇ»- ի հիման վրա գրված ու կիսատ մնացած օպերայի, երկու համաշխարհային հայ մեծությունների` Հ. Թումանյանի և Կոմիտասի առաջին հանդիպման և այդ երեք ազնվական հայերի, նրանց երազանքների ու մտահոգությունների մասին մի յուրահատուկ պատմություն:
Հնարավորության դեպքում դիտեք անպայման թանկագին այս պատմությունը` անցյալից ներկա կամրջով»: