Իտալիան դեսպանությունը Կիևից տեղափոխել է Լվով
Ուկրաինայում ստեղծված իրադրության առնչությամբ Իտալիան որոշում է կայացրել իր դեսպանությունը Կիևից տեղափոխել Լվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳՆ-ն:
«Կիևում անվտանգության հետ կապված իրադրության վատացման և որպես դրա հետևանք Կիևում Իտալիայի դեսպանության լիարժեք գործունեության երաշխավորման անհնարինության պատճառով դեսպանությունը տեղափոխվում է Լվով, որտեղից շարունակելու է աշխատանքները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մարտի 1-ին հայտնել էր, որ Կիևում դեսպանի կեցավայրում կա 87 մարդ, այդ թվում և անչափահասներ ու նորածիններ: Նրանցից 72-ը պետք է այսօր հեռանային այդտեղից:
Իտալիայի ԱԳՆ-ն ավելի վաղ կոչ էր արել քաղաքացիներին լքել Ուկրաինան ցամաքային ճանապարհով՝ գնացքով:
02 Մարտ, 2022 00:24
1088
ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան և Հունաստանը փակել են իրենց դեսպանատները Կիևում
20 Նոյեմբեր, 2024 21:41
Իտալիան օգոստոսի 9-ից բացում է սահմանը Հայաստանի քաղաքացիների համար
07 Օգոստոս, 2021 02:58
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ
11 Հոկտեմբեր, 2022 16:20
Չեխիայի դեսպանությունը Կիևում վերսկսել է աշխատանքը
14 Ապրիլ, 2022 02:13
ՌԴ դեսպանությունը հայտնել է Կանադայի պատժամիջոցներին պատասխանելու մասին
24 Փետրվար, 2022 00:48