ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Հայաստանին՝ ՄԱԿ-ին անդամակցելու 30-ամյակի առթիվ։ «30 տարի առաջ մարտի 2-ին Հայաստանը դարձավ պետությունների մեծ ընտանիքի անդամ, երբ 1992 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Հայաստանի հայտը հաստատող A/RES/46/227 բանաձևը։ Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու հայտը աշխարհին ուղղված քայլ էր՝ ապացուցելու, որ նորանկախ պետությունը պատրաստ է հանձն առնել միջազգային պարտավորություններ և իրագործել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավորության, օրենքի գերակայության, հավասարության և կայուն զարգացման առաջ մղմանը միտված ծրագրեր՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների հետ սերտ համագործակցության միջոցով»,- ասված է գրառման մեջ։ 

482