Մոլդովայի իշխանությունները որոշել են չմիանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ առաջնորդվելով երկիր ժամանող իրենց քաղաքացիների և ուկրաինացի փախստականների շահերով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։

«Մենք հոգ էինք տանում մարդկանց մասին: Ես խնդրում եմ նրանց, ովքեր ցանկանում են գնալ պատժամիջոցների ճանապարհով, մտածեն մի քանի բանի մասին, թե ինչի կհանգեցնեն պատժամիջոցները մեր էներգետիկ անվտանգությունը, կօգնե՞ն մարդկանց, որոնք հիմա ճանապարհներին են, սա ավելի մեծ անվտանգություն կտա՞: Ռուսաստանի տարածքում գտնվող մեր քաղաքացիներին պատժամիջոցները կօգնե՞ն կարգավորել իրավիճակը Մերձդնեստրում: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ մենք ճիշտ որոշում կայացրինք: Մենք հոգ էինք տանում նաև ուկրաինացիների մասին»,- ընդգծել է Գրոսուն։

Անցյալ շաբաթ Մոլդովայի արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն ասել էր, որ հանրապետությունը չի միանա Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է տնտեսական նկատառումներով, քանի որ Մոլդովայի տնտեսությունը չափազանց կախված է Ռուսաստանի հետ կապերից, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։

684