Ինչպես հայտնում է ամերիկյան The Washington Post հրատարակությունը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի պաշտոնական ներկայացուցչին, Պետքարտուղարությունը, Պենտագոնը և այլ գերատեսչություններ պատրաստվում են նախագահ Վլադիմիր Զելենսկուն տարհանել Լեհաստան, որտեղ նրա վտարանդի կառավարությունը պարտիզանական պատերազմ կվարի։

Հրատարակությունը հայտնում է, որ նախագահի պահակախումբը Զելենսկու տարհանման ծրագիր ունի, սակայն առայժմ նա հրաժարվում է հեռանալ մայրաքաղաքից։

Միաժամանակ, եվրոպական երկրները հող են նախապատրաստում Զելենսկու իշխանությունը միակ օրինական ճանաչելու համար, նույնիսկ եթե այն դադարի վերահսկել երկրի տարածքը։

Washington Post-ի աղբյուրները կարծում են, որ Ուկրաինայում պարտիզանական պատերազմը կարող է շարունակվել երկար, գուցե ավելի քան մեկ տարի։

Նյութի աղբյուր` lurer.com

3049