Երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում։ Այս մասին հայտնում է Կուրումոչ օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Ինքնաթիռում թռիչքի ժամանակ տասը ամսական երեխան խնձոր ուտելիս սկսել է խեղդվել։ Միջադեպի պատճառով ինքնաթիռի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։ Վայրէջքի ժամանակ, երեկոյան ժամը 8-ին, օդանավակայանում աղջկան արդեն սպասում էին շտապօգնության բժիշկները։ Նրան զննել են, ապա տեղափոխել հիվանդանոց,- գրում է KP-Samara-ն։ Այս պահին երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը օդ է բարձրացել ժամը 21:18-ին։ Ի դեպ, նման իրավիճակ առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։  Սամարայի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարվել՝ օդանավում գտնվող երեխայի վատառողջ լինելու պատճառով։ Փոքրիկ ուղեւորը ջերմություն ուներ:

Արամ Սիմոնյան

5387