Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, իսկ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար:

Շիրակի մարզում, Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Տավուշի մարզի Իջևան, Բերդ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած-Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

749