Մարտի 11-ի գիշերը Խորվաթիայի Զագրեբի արևմտյան հատվածում անօդաչու թռչող սարք է կործանվել․ հնարավոր է, որ այն եկել է Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է Jutarnji List պորտալը։

Նշվում է, որ Խորվաթիայի մայրաքաղաքի բնակիչները հայտնել են պայթյունի ձայնի մասին, որը լսել են մարտի 10-ին ժամը 23:00-ից հետո։ Դա, հավանաբար, նախորդել է ինքնաթիռի անկմանը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները կանաչ գոտում հայտնաբերել են խառնարան։ Մոտակայքում հայտնաբերվել է նաև երկու պարաշյուտ։  Միջադեպի տարածքում տուժածների մասին տեղեկություններ չկան, սակայն վնասվել են մի քանի կայանված մեքենաներ։

Ըստ պարբերականի՝ ինքնաթիռի մնացորդների վրա կա կարմիր աստղ և կիրիլիցա։ Նշենք, որ այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Ռազմական ավիացիայի փորձագետ Թիլեր Ռոգովայը հայտնել է, որ խոսքը Տու-141 Սվիֆթ անօդաչու թռչող սարքի մասին է, որը կարող էր թռչել Ուկրաինայից։ «Որքան ես գիտեմ, ուկրաինացիները միակն են, որ օգտագործում են այս անօդաչու թռչող սարքը»,- նշել է նա։

«Известия»-ի սյունակագիր Ալեքսանդր Ռամը հաստատել է Հորնիի խոսքերը.

«Սվիֆթներ» ունեն միայն Ուկրաինայի զինված ուժերը. նրանց մի ամբողջ գունդ կա։ ՌԴ ԶՈՒ-ից այն 2000-ականների սկզբին դուրս է գրվել»,- ասել է փորձագետը։

1463