ՌԴ ԱԳՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

«Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բռնության նոր աճով: Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խաթարել այս տարվա օգոստոսի 7-ին կողմերի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը վկայում է հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին:

476