Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։

«Երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Նրանք սերտ կապ կպահպանեն այդ հարցի շուրջ»,- ասվում է պալատի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Զելենսկին Մակրոնին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
«Երկու պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շարունակման հարցը: Նրանք կշարունակեն համակարգումը առաջիկա օրերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

1353