Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Նա տեղեկացրեց, որ դատարանը Գալստյանին ազատ արձակեց 50 մլն գրավի դիմաց` բավարարելով պաշտպանների բողոքը։

«Մենք արդեն ստացել ենք դատարանի որոշումը, և գումարը վճարելուց հետո Գալստյանն ազատ կարձակվի», - ասել է Անդրիկյանը։

1211