Դեսպան Սոս Ավետիսյանն Իսպանիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը
Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպում է ունեցել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է Արցախում տիրող հումանիտար իրավիճակը, վերջինիս ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրներին։
15 Մարտ, 2022 14:17
529
Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների, դեպքին վերաբերելի բոլոր հարցերը հասցեավորվելու են ըստ իրավասության
03 Հոկտեմբեր, 2026 13:10
Արթուր Ավետիսյանը` Փարիզում կայացած «World challenge cup» մրցաշարի արծաթե մեդալակիր
28 Սեպտեմբեր, 2026 22:39
Հարություն Ավետիսյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26 Օգոստոս, 2026 00:05