
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին խնդրել է մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մարտի 15-ին Միավորված էքսպեդիցիոն ուժերի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Զելենսկու հայտարարությանը։
«Դուք գիտեք, թե ինչ զինամթերք է մեզ անհրաժեշտ, բոլորը գիտեն այդ մասին։ Մենք օգտագործում ենք այն ամենը, ինչ ունենք, նույնիսկ օգտվում ենք մարտունակ հին խորհրդային տեխնիկայից»,-նշել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով` Արևմուտքի տրամադրած զինամթերքը բավարար չէ։ Նա նշել է, որ զինամթերքի այն քանակը, որ նրանք իրենց տրամադրում են 1 շաբաթվա համար, իրենց 20 ժամ է բավարարում։ Նրա խոսքով՝ իրենք շատ են ուզում օգնություն ստանալ և ինքը վստահ է, որ Արևմուտքը կկարողանա ավելացնել զենքի մատակարարման ծավալները։