Երևանում Mitsubishi Colt-ը «Էլ Գարդեն» ռեստորանից «Դալմա Գարդեն Մոլ» տանող ճանապարհին կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Արթուր Ս.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրից դեպի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
16 Մարտ, 2022 03:18
1501
«Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է
12 Սեպտեմբեր, 2024 19:35
Դալմայի այգիներում` առվակի մեջ, հայտնաբերվել է դի
08 Սեպտեմբեր, 2023 17:41
Վթար «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում․ կան տուժածներ
26 Սեպտեմբեր, 2022 14:07
Վթար «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում․ կան տուժածներ
26 Սեպտեմբեր, 2022 14:07