Շիրակի զինկոմիսարիատներում կամավորների հերթեր են գոյացել. Ապրիլյան նահատակների ծնողները ևս կամավորների շարքերում են
Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատների բակերում, մասնավորեպես Գյումրու և Ախորյանի, Արցախ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների և միջին տարիքի տղամարդկանց հերթեր են գոյացել: Այդ մասին տեղեկացնում է Հայկական ժամանակը:
Կամավորների հոսքը վաղ առավոտից չի դադարում նաև Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միությունում: Արցախ մեկնելու համար երկրապահներին են միացել նաև երիտասարդներ, որոնք նոր են վերադարձել ծառայությունից: Ապրիլյան նահատակների ծնողները ևս կամավորների շարքերում են:
«Եվ երկրապահները, և երկրապահների մարզային խորհուրդը տեղում են: Շտաբներում սպասում ենք հրահանգին, որպեսզի մեկնենք ու լինենք Արցախի ժողովրդի կողքին: Մեր կին-կամավորները ևս մեր կողքին են»,-հեռախոսազրույցում ասաց ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
28 Սեպտեմբեր, 2020 00:02
1122
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
24 Մայիս, 2026 11:25
Շիրակի մարզում 2018–ից 2026 թվականներին կատարված աշխատանքները․ ուղիղ
24 Մայիս, 2026 10:04
Վեց քաղաքացի մահացել է, որից երկուսը երեխա. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
10 Ապրիլ, 2026 14:15
Շիրակից մեկնած կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում և մերձակա տներում կատարվող մաքրման աշխատանքներին
08 Հունիս, 2024 17:33
Ռուս կամավորները կմեկնեն Սյունիքի սահմանամերձ գյուղեր՝ դասավանդելու
07 Սեպտեմբեր, 2021 01:13
Այսօր հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների.վարչապետի տիկին
13 Մարտ, 2021 22:27