Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստին վերաբաշխում կատարեց 2022 թ. պետբյուջեում և 2 մլրդ 35 մլն դրամ հատկացրեց Ոստիկանությանը` Լոռիում և Շիրակում նոր ձևավորվող պարեկային ծառայության աշխատանքների համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով ապրիլ ամսին Տավուշի և Լոռու մարզերում կգործարկվի պարեկային ոստիկանությունը: Նա նշեց, որ սա իսկապես մեզ համար շատ կարևոր նշանակություն ուենցող բարեփոխում է:

«Հունիսից Երևանում գործում է պարեկային ոստիկանությունը և պարեկային ոստիկանության գործունեության արդյունքները գոհացուցիչ են, և Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը, եթե կարելի է այսպես ասել, ժողովրդավարությունն է, և մենք, ըստ էության, ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն: Իհարկե այս գործընթացն առանց թերությունների, բարդությունների չի անցնում»,- ասաց նա և նշեց, որ մեծ հաշվով ակնհայտ է, որ այս բարեփոխումը արդարացվում է:

«Հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, և հիմա արդեն տարածվել է ընդունելության հայտարարությունը»,- ասաց նա և նշեց, որ ի տարբերություն առաջին մրցույթի՝ հետագա մրցույթին ռեալ մրցակցություն կա:

Վարչապետը հիշեցրեց, որ պարեկային ոստիկանությունում ծառայություն անցնելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինել,  բարձրագույն կրթություն ունենալ, քանի որ մարդիկ  դասընթաց են անցնում, որակավորման քննություն են անցնում, որից հետո ընդունվում են աշխատանքի: «Ես ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք ևս ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սովորողներին վճարում են նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ, իսկ աշխատանքի անցնելու պարագայում արդեն ծանրակշիռ աշխատավարձ են ստանում՝ 350 հազար դրամից սկսած:

 

Մանրամասները տեսանյությում՝ 

548