Հայաստանը մեկ մասնակից ունի աթլետիկայի ԱԱ-ին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 18-20-ը տեղի կունենա մարզասրահներում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը արդեն մեկնել է մրցավայր: Այնտեղ նրան դիմավորել է հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Աղասյանը մեկնարկի կելնի հենց մարտի 18-ին: Հայտավորված են աշխարհի 16 ուժեղագույն եռացատկորդները: Նրանցից յուրաքանչյուրը որակավորման փուլում երեք ցատկ կկատարի: Հաջողակ ութնյակը կմտնի գլխավոր եզրափակիչ, որտեղ դարձյալ երեքական փորձով մրցողները կպայքարեն խաղարկվող մեդալների համար:
18 Մարտ, 2022 09:32
384