Դերասան Միխայիլ Գալուստյանը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Եվ կրկին Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ գործողությունները հայ բնակչության դեմ: Ռուսաստանում ապրող հայազգի դերասան Միխայիլ Գալուստյանն է գրել Ինստագրամում:
Շոումենը հիշեցրել է՝ այս ամենը կրկին ինչ-որ պատասխան միջոցների եւ հակագրոհների կեղծ կարգախոսների ներքո է: «Այստեղ հիմարներ չկան։ Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ հասկանալի: Զոհվում են մարդիկ, խաղաղ քաղաքացիներ, պարզապես սարսափելի է։ Թուրքիան բացեիբաց (եւ նույնիսկ առանց ամաչելու) աջակցում է այդ պատերազմին։ Դադարեցրեք պատերազմը։ Մենք դեմ ենք պատերազմին։ Հայերը խաղաղության կողմնակից են»,- գրել է շոումենը:
28 Սեպտեմբեր, 2020 03:49
1611