
Մարտի 21-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման ընթացքը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Նախարարները քննարկել են 2020 թ․ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թ․ նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։
Իրականացվել է «ժամանակացույցի ճշտում» «3 + 3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան - Հայաստան - Վրաստան + Ռուսաստան - Իրան - Թուրքիա) հետագա աշխատանքների վերաբերյալ։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։