
Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, որն առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016 թվականին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը:
«Ասում են՝ մարդու ամեն բառը ուժա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինս գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով, ինչը երազում էր։
Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։
Նշենք, որ AraratNews.am-ը փորձեց տեղեկատվության վերաբերյալ մանրամասներ իմանալ ՀՀ ՊՆ-ից, սակայն ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկությունը չհաստատեց` հորդորելով հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016...
Опубликовано Ashot Asatryan Воскресенье, 27 сентября 2020 г.