
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով և կոչ է անում դադարեցնել կրակը: Այս մասին գրում է ռուսական ria.ru-ն:
Ըստ` Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրության` կոչ է արվել անմիջապես դադարեցնել կրակը և ռազմական գործողությւոնները.
«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկմամբ և կոչ եմ անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, վերականգնել հրադադարի պահպանման ռեժիմը և վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները»,- ասված է Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Բայդենի կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է պնդի, որպեսզի ավելացվի շփման գծում դիտորդների թիվը: Նա հավելել է նաև, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի օգնության իր ծրագրերը, որպեսզի երաշխիքներ ստանա, որ որևէ զինտեխնիկա չի կիրառվելու նախահարձակ լինելու նպատակով: