Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ուկրաինային պատկանող թռչող Մի-24 ուղղաթիռը։ Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ուղղաթիռը, նրա խոսքով, խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստարայա Բասան գյուղի մոտ։

Կոնաշենկովը մանրամասնել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են նաև Բալակեյայի, Կիևի և Չեռնիգովի վրա։ Դրանից բացի՝ խոցվել է Սեւաստոպոլին մոտեցող մեկ այլ անօդաչու թռչող սարք։ Նրան հարվածել են Սև ծովի երկնքում, ասել է ռուս գեներալ-մայորը։

Հայտնի է, որ Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր ռուս զինվորականները ոչնչացրել են 271 անօդաչու թռչող սարք, 1627 տանկ և այլ զրահատեխնիկա, 167 բազմակի հրթիռահրետանային կայանք, 669 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաեւ 1474 միավոր հատուկ ռազմական մեքենա։

1004