![](https://araratnews.am/admin/images/1648537448.jpg)
Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում իր պահվածի համար: Նա իր ինստագրամյան էջում ներողություն է խնդրել հաղորդավար Քրիս Ռոքից՝ նրան հարվածելու համար։
«Բռնությունն իր բոլոր ձևերով թունավոր է և կործանարար: «Օսկար»-ի երեկվա իմ պահվածքն անընդունելի ու աններելի էր»,- գրել է դերասանը՝ հավելելով, որ ցանկացած դերասանի աշխատանքն այնպիսին է, որ նա անընդհատ կատակներ է լսում իր մասին, սակայն կնոջ՝ Ջաջայի առողջության մասին կատակը նրա համար անտանելի էր, ուստի զգացմունքային է արձագանքել։
«Ես ուզում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել քեզնից, Քրիս: Ես շփոթված եմ։ Ես ամաչում եմ, եւ իմ գործողությունները չեն արտացոլում մարդուն, ինչպիսին ես ցանկանում եմ լինել։ Սիրո և բարության աշխարհում բռնության տեղ չկա։
Ցանկանում եմ նաև ներողություն խնդրել Ակադեմիայից, շոուի պրոդյուսերներից, բոլոր ներկաներից և բոլոր դիտողներից ամբողջ աշխարհում: Ցանկանում եմ ներողություն խնդրել Ուիլյամսի ընտանիքից և «Թագավոր Ռիչարդ» ֆիլմի վրա աշխատող ընտանիքից։ Ես խորապես ափսոսում եմ, որ իմ վարքագիծը արատավորեց այն, ինչ այլապես մեծ ճանապարհ էր բոլորիս համար»,- եզրափակել է դերասանը։