«Օսկար» 94-րդ մրցանաբաշխությունը չի անցել առանց սկանդալի։ Վիճաբանություն է տեղի ունեցել լավագույն դերասանի կոչմանը արժանացած Ուիլ Սմիթի և կատակերգու Քրիս Ռոկի միջև։ Հաղորդավարը «Լավագույն վավերագրական ֆիլմ»-ը հայտարարելու ժամանակ հումոր է արել կապված Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջաջա Փինկետ Սմիթի կարճ մազերի հետ՝ համամատելով նրան «Զինվոր Ջեյն» ֆիլմի հերոսի հետ։ Ջաջան պայքարում է ալոպեկիայի դեմ, որը աուտոիմուն խանգարում է, ինչը հանգեցնում է մազաթափության: Դրանից հետո Ուիլ Սմիթը անսպասելի վեր է կացել տեղից, բարձրացել բեմ և բռունցքով հարվածեց Ռոքի դեմքին։
Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, Ուիլ Սմիթը, վերադառնալով իր տեղը, բղավել է Քրիս Ռոքի վրա. «Բերանիցդ դուրս չհանես կնոջս անունը»: Միջադեպի ժամանակ հեռարձակումն անջատել է ձայնը։
Ներկաները զարմացած են եղել նման պահվածքից՝ մտածելով արդյոք սա բեմադրված է, թե՞ Սմիթը իսկապես հարվածել էր իր գործընկերոջը։
Վիճաբանությունից հետո Ռոքը հայտարարել է, որ դա «հեռուստատեսության պատմության մեջ ամենամեծ գիշերն էր»: