Ամերիկացի բռնցքամարտիկ Քենի Ռոքը Ուիլ Սմիթին մարտահրավեր է նետել բռնցքամարտի ռինգ՝ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ եղբոր՝ Քրիսի դեմքին բռունցքով հարվածելու համար։ Այդ մասին գրում է TMZ-ը։

Հաղորդվում է, որ Քենի Ռոքը ապրիլի սկզբին պայմանագիր է ստորագրել հունիսի 11-ին Ֆլորիդայում մենամարտելու համար, և որպես իր առաջին մրցակից ընտրել է Ուիլ Սմիթին։ Քրիսի եղբայրը հայտարարել է դերասանին ոչնչացնելու մտադրության մասին։

Նրա խոսքով՝ եղբայրը չի ընդունել Սմիթի ներողությունը, որը դերասանը տեղադրել էր սոցիալական ցանցերում։ Քենին ավելացրել է. «Ոչ, ոչ թե նա, այլ ես պետք է ռինգում լինեմ Ուիլ Սմիթի հետ»։ Մարզիկը պնդում է, որ չի վախենում արտիստի հետ հասակի տարբերությունից։

Նշվում է, որ Ուիլ Սմիթը դեռ չի մեկնաբանել Քենի Ռոքի մարտահրավերը։ Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին դերասանին 10 տարով արգելել էին մասնակցել Օսկարի արարողությանը, սակայն Ուիլը դեռ կարող է առաջադրվել մրցանակների։

Ըստ լրատվամիջոցների` Ուիլ Սմիթի ժողովրդականությունը Օսկարի մրցանակաբաշխության միջադեպից հետո նվազել է գրեթե մեկ երրորդով։

3148