Սոցիալական ցանցերը վտանգավոր են դեռահասների հոգեբանական առողջության համար «կյանքից խիստ դժգոհության» ժամանակաշրջաններում։ Այս մասին գրում է The Verge-ը՝ վկայակոչելով Քեմբրիջի համալսարանի հետազոտությունը։

Ըստ դրա՝ տղաների համար այդ շրջանը 14-ից 15 տարեկանն է, իսկ աղջիկների համար՝ 11-ից 13 տարեկանը։ Ըստ հետազոտողների՝ սա երեխայի սեռական հասունացման միջին տարիքն է։

Դեռահասները, որոնք այս ժամանակահատվածում ավելի շատ են օգտագործել սոցիալական ցանցերը, ավելի ցածր գնահատական ​​են ստացել կյանքից բավարարվածության չափորոշիչներով, քան նրանք, ովքեր ավելի քիչ ժամանակ են անցկացրել սոցիալական ցանցերում:

Ուսումնասիրությունն անցկացվել է 2011-ից 2018 թվականներին, դրան մասնակցել է 10-ից 21 տարեկան 17 հազար մարդ։

902