Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում իր նորարարական մշակումները:

Մասնավորապես, հայ ինժեներների եւ մշակողների ներկայացրած ցուցանմուշների թվում են հարվածային եւ հետախուզական անօդաչու թռչող ապարատներ( ԱԹՍ), ինքնակառավարվող արկեր, հակատանկային հրթիռային համալիրներ, շարժական համազարկային կայանքներ, հետախուզության եւ գիշերային տեսանելիության սարքեր, հետախուզական ՌՏԿ, հրաձգային զինատեսակներ, անձնակազմի պաշտպանության միջոցներ եւ այլն:

Ցուցահանդեսի մասնակիցների թվում Հայաստանը ներկայացրել են UAV LAB-ը, Hybrid Laboratory-ն, G-Sytems-ը, LOCATOR-ը, AirWorker-ը, Improvis Aerospace and Defense-ը, OrbitA-ն, PRO MAQ-ը, Danavia-ն, UNICOMP-ը, Davaro-ն, ATG-ն, Аrsenal-ը, CIPR-ը, ARMOR ARM-ը, Scylla-ն և այլն: Առավել յուրահատուկ մշակումներ են ավիաշինության և ռոբոտաշինության ոլորտի առաջատար ընկերություններից մեկի ՝ AirWorker - ի հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերը, LOCATOR-ի և UAV Labs-ի համատեղ մշակումը՝ 1200մ բարձրությունից թիրախին 100% հարված հասցնող ինքնակառավարվող արկը, Arsenal ընկերության ԶՀՀ, որը կարելի է կիրառել դժվարամատչելի լեռնային տեղանքում։ «ԱրմՀայԹեք 2022»-ում ներկայացվել են նաեւ մշակումներ Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բուլղարիայից եւ այլ երկրներից: Մասնավորապես, Ռուսաստանը ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրել է շուրջ 300 անուն արտադրանք, այդ թվում ՝ արդիականացված մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, Տ-90ՄՍ տանկ, ունիվերսալ զրահապատ ինժեներական մեքենա, "Բումերանգ" ունիվերսալ անվավոր հարթակի հիման վրա մարտական մեքենաներ, ինչպես նաև Կալաշնիկովի ԱԿ-15 և ԱԿ-203 ինքնաձիգներ և այլն:

1034