Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը պաշտոնապես ճանաչվել է Երկրի ամենահարուստ մարդը․ նրա կարողությունը հասել է 219 միլիարդ դոլարի։ Այս մասին է վկայում Forbes-ի վարկանիշը։

Արդյունքում Մասկը շրջանցել է Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսին, որը 4 տարի շարունակ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Այս անգամ Բեզոսը երկրորդ տեղում է։ Վարկանիշի երրորդ հորիզոնականում ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն է։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsofr-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։

Անցյալ աշնանը Forbes-ը գրել էր, որ Մասկը դարձել է պատմության ամենահարուստ մարդը։ Ֆինանսական շուկաներում առևտրի փակման ժամանակ հրատարակությունը ձեռնարկատիրոջ կապիտալը գնահատել է 271,3 միլիարդ դոլար:

Նախկինում Twitter-ի բաժնետոմսերն աճել էին ավելի քան 25%-ով Մասկի շնորհիվ։ Նրան է պատկանում 2006 թվականին գործարկված ծառայության գրեթե 73,5 միլիոն բաժնետոմսը:

648